20 հոկտեմբերի 2010 - 15:21 AMT
Դիանա Խոջագորյանը TOP-16 մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը

11-ամյա Դիանա Խոջագորյանը Բելգիայից, որտեղ ընթացել է սեղանի թենիսի TOP-16 մրցաշարը, զբաղեցրել է 5-րդ տեղը` առաջ անցնելով Եվրոպայի առաջնության հաղթողից: Հայ մարզուհին ԱՊՀ երկրների ներկայացուցիչների շարքում ցույց է տվել լավագույն արդյունքը:

Նա իրավունք է ստացել ելույթ ունենալ այդ մրցաշարում մինչև 12 տարեկանների Եվրոպայի առաջնությունում լավ արդյունքի շնորհիվ, որտեղ նա 168 մասնակիցների շարքում զբաղեցրել է 9-րդ տեղը, հաղորդում է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: