20 հոկտեմբերի 2010 - 17:33 AMT
Ավետիս Բալոյան. Նվազող բանկային տոկոսադրույքների ֆոնի վրա գործելը բավական հետաքրքիր է

Հայաստանում վարկերի տոկոսադրույքները նվազում են ավելի արագ, քան ավանդներինը, կարծում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: «Այսօր վարկային տոկոսադրույքները նվազում են ավելի արագ տեմպերով, քան պասիվ մասը` դեպոզիտային տոկոսադրույքները: Սակայն հեռու չեն այն ժամանակները, երբ ավանդների տոկոսադրույքները ևս կնվազեն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Նրա խոսքերով, այսօր 12 տոկոս տոկոսադրույքը լավ ցուցանիշ է, առավել ևս, որ մեկ տարի առաջ դրա մասին խոսք անգամ չկար: «Ընթացիկ տարում բանկային տոկոսադրույքների տեմպերը բավական բարձր են: Բարձրանում է մրցունակությունը, և գործելը բավական հետաքրքիր է դառնում»,- ընդգծել է բանկիրը: