21 հոկտեմբերի 2010 - 13:33 AMT
Հայաստանում տեղի կունենա սահմանադրական իրավունքների XV միջազգային խորհրդաժողովը

Հոկտեմբերի 22-23-ը Երևանում տեղի կունենա «Մարդու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում` հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները» XV միջազգային խորհրդաժողովը:

Խորհրդաժողովին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության ՍԴ նախագահ Վալերի Զորկինը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Աննա Փաուերը, Դավիդ Տոր Բյորգվինսոնը, Լյուքսեմբուրգի ՍԴ նախագահ Մարի-Փոլ Էնջելը, Մոլդովայի ՍԴ նախագահ Դումիտրու Պուլբերեն, ինչպես նաև 30-ից ավել երկրների պատվիրակներ:

Խորհրդաժողովի բացմանը ելույթ կունենան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ Դիդիե Մոսը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը: