Վերջին 20 տարում Հայաստանի բանկիչների 15-17 տոկոսը հավատափոխ է եղել: Այդ մասին հոկտեմբերի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է « «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, աղանդներին անդամագրվելու հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են: Վերջին տարիներին երկրում ավելացել են էմո ուսմունքի հետևորդները, որոնց միջին տարիքը 13-19 տ է:
«Նրանք իրենց հավաքատեղին ունեն Երևանում, որտեղ թմրանյութեր են օգտագործում ու անկանոն սեռական հարաբերությունների մեջ մտնում»,-ասել է Ամարյանը: Մինչդեռ, ինչպես ասել է Գևորգյան ճեմարանի քահանա Ղևոնդ Մաիլյանը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Հայաստանում առնվազն մի քանի տասնյակ էմո կա: «Սակայն յուրաքանչյուր մոլորված հոգի կարևոր է մեզ համար: Եթե չկա հավատ առ Աստված, ապա մարդը կարող է դառնալ ամենաանհեթեթ շարժման հետևորդը»,-ասել է հայր Ղևոնդը:
Ինչպես նշել է Ամարյանը, սատանիստների գործած ծիսական սպանությունները Հայաստանում դժվար է հաշվառել, քանի որ ոստիկանությունը դրանք գրանցում է որպես կենցաղային:
Էմո (angl. emo: emotional-զգացմունքային) երիտասարդական շարժում է, որը ձևավորվել է համանուն երաժշտական ոճի երկրպագուների հիման վրա: Զգացմունքների արտահայտումը էմոների գլխավոր կանոնն է: Հաճախ էմոները խոցելի են ու դեպրեսիվ: Նրանց հակառակորդները գտնում են, որ էմոները դեպրեսիվ են և ինքնասպանություն են քարոզում: