Հայաստանի 4 մարզերի յոթ ծննդատուն նորածինների խնամքի համար նախատեսված սարքավորումներ կստանա կապի բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու բրիտանական հասարակական BirthLink բրիտանական կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակներում: Ինչպես նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, 70 մլն դրամի նոր սարքավորումները կտեղադրվեն Գյումրի քաղաքի երկու հիվանդանոցներում, ինչպես նաև Գորիսի, Կապանի, Սևանի, Մարտունու և Բերդի հիվանդանոցներում: Ծրագիրը կոչված է կրճատելու մահացությունը նորածինների շրջանում: Ինչպես հայտնել է BirthLink-ի ղեկավար Քեթի Մելորը, ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում տեխնիկական աջակցություն կցուցաբերվի և կիրականացվի մասնագետների վերաորակավորում: