22 հոկտեմբերի 2010 - 20:07 AMT
Վլադիմիր Ժիրինովսկին հավաստիացնում է, որ պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ գործ հարուցելու իրական հիմքեր չկան

Այսօր, նույնիսկ ՌԱԴԿ առաջնորդի ելույթից հետո, ՌԴ Պետդուման հրաժարվեց քննարկումից հանել Աշոտ Եղիազարայնի հարցը, որին քննիչները ցանկանում են պատասխանատվության կանչել մեքենայությունների համար: Վլարդիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ «պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու կամ նրա հանդեպ քրեական գործ հարուցելու վերաբերյալ առաջարկը Պետդումային պետք է ներկայացնի միայն գլխավոր դատախազը, ինչը հստակ ամրագրված է Սահմանադրության մեջ»,-ասել է նա՝ նշելով, որ Յուրի Չայկան նման միջնորդությամբ չի դիմել:

Ըստ Ժիրինովսկու, պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ գործ հարուցելու իրական հիմքեր չկան: Սակայն ՌԴ Պետդուման հրաժարվեց քննարկումից հանել Աշոտ Եղիազարյանի հարցը: