Իսլամական կոնֆերանսի կազմակերպության ներկայացուցիչ, դեսպան Մեհմեդ Կալյոնջուն ամերիկյան Foreign Policy ամսագրում տպագրված իր հոդվածում առաջարկել է 2016թ. Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Կալյոնջուն հիշեցրել է, որ վերջերս The New York Times-ը իր էջերում հոդված էր զետեղել, որտեղ գովաբանվում էին Թուրքիայի քաղաքական նախաձեռնությունները:
Հոդվածում ասվում է, որ Ահմեդ Դավութօղլուի վարած արտաքին քաղաքկանությունը կարող է առավել արդյունավետ լինել, եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մեհմեդ Կալյոնջուն նշում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու դեպքում, Գյուլը կկարողանա լուրջ որոշումներ կայացնել հավասարակշռված մոտեցում պահանջող հարցերում, հաղորդում է ТРТ-ն: