24 հոկտեմբերի 2010 - 16:45 AMT
Մոսկվայում ՃՊՏ հետևանքով մահացել է Հայաստանի քաղաքացի

Մոսկվայում տեղի ունեցած խոշոր Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 հոգի, 4 հոգի ստացել են մարմնական վնասներ: Ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ-արևելքում շաբաթ օրը ժամը 20:00-ին:

ՎԱԶ-2107 մեքենայի վարորդը, դուրս գալով բակից, չի զիջել ճանապարհը Kia Cerato-ին:

Ինչպես հաղորդում է «ԲալտԻնֆո»-ի թղթակիցը, բախումից անմիջապես հետո Kia Cerato-ն հարվածել է Cherry Tigo-ին, հարվածից ՎԱԶ-2107-ի վարորդը` Հայաստանի քաղաքացի, տեղում մահացել է, ևս 4 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասներ: