25 հոկտեմբերի 2010 - 20:39 AMT
Տիգրան Սարգսյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամադռեզա Ռահիմիի հետ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Վարչապետի առաջին հանդիպում-առանձնազրույցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր։ Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: