Հոկտեմբերի 25-ի երեկոյան ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում տեղի ունեցած կապի խափանումը նույն օրվա ժամը 20:30-ի դրությամբ վերացվել է: Այդ մասին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը:
Ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Հաղորդագրության համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվեց: Համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը: