27 հոկտեմբերի 2010 - 11:35 AMT
Լևոն Արոնյանը հոկտեմբերի 27-ին իր ընթացիկ վարկանիշով շրջանցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հոկտեմբերի 27-ին իր ընթացիկ վարկանիշով (2801,4) շրջանցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Այժմ աշխարհի ուժեղագույն շախմատիստների մեջ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Վիշվանաթան Անանդը (2801) և Մագնուս Կարլսենը (2811,5) այս օրերին շարունակում են իրենց ելույթը Չինաստանի Նանկին քաղաքում անցկացվող մրցաշարում, և նրանց վարկանիշերը կարող են փոփոխվել` ինչպես վեր, այնպես էլ` վար: Իսկ ՖԻԴԵ-ն իր պաշտոնական (ոչ ընթացիկ) վարկանիշային ցուցակը կհրապարակի նոյեմբերի 1-ին, հաղորդում է armchess.am-ը: