27 հոկտեմբերի 2010 - 11:48 AMT
Անհյատ անձինք ներխուժել են Հրանտ Դինքի Մալաթիայում գտնվող բնակարանը

Անհայտ անձինք ներխուժել են Հրանտ Դինքի Մալաթիայում գտնվող բնակարանը, կոտրել են հատակը՝ չգիտես ինչ որոնելով: Դինքը ծնվել է այդ տանը, սակայն այժմ այնտեղ ոչ ոք չի բնակվում: Ինչպես գրում է թուրքական Cumhuriyet-ը, կատարվածի մասին Ստամբուլի ոստիկանության բաժին է հաղորդել Հրանտ Դինքի հարազատներից մեկը՝ Էլիզա Կոդակ Դինքը: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: