3 հուլիսի 2001 - 18:19 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները, հնարավօր է, հանդիպեն Բաքվում
. Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, Ռուսական Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Պատրիարխ Ալեկսի Երկրորդի միջնորդությամբ, կկայանա մոտակա երկու ամիսների ընթացքում: Ինչպես հայտնում է CNA գործակալությունը, ռուս պատրիարք Ալեքսիյ 2-ի համապատասխան առաջարկությունը հավանության է արժանացել ադրբեջանական կողմից: Կովկասի մուսուլմանների Հոգեւոր Վարչության առաջնորդ շեյխ-ուլիսլամ Գաջի Ալլախյուշկյուր Փաշա-զադեի խոսքերով Կաթողիկոս Գարեգին Երկրորդի պաշտոնական համաձայնությունը ստանալուց հետո, Ռուս Ուղղափառ Եկեղեցին սկսել է նախապատրաստվել այդ հանդիպմանը: Սակայն առայժմ որոշված չէ երեք երկրների հոգեւոր առաջնորդների միջեւ կայանալիք բանակցությունների ստույգ օրը եւ հանդիպման վայրը: Ա. Փաշազադեի կարծիքով նրա բանակցությունները Գարեգին Երկրորդի հետ կարող են կայանալ ոչ միայն Մոսկվայում, այլեւ Բաքվում: Նա նշեց, որ այդ առաջարկությունն արվել է Պատրիարխ Ալեկսի Երկրորդի կողմից: Նախատեսվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կքննարկեն ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման թացքը, ինչպես նաեւ գերիների եւ պատանդների ազատագրման խնդիրները: