Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը եւ «Օրինաց երկիրե կուսակցությունը համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը համայն հայության երազանքն ու նպատակն է: Այս մասին ասվում է վերոնշյալ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:
«Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին եւ զորակցում է խորհրդարանական կոալիցիան:
Անցած 18 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես շահագրգիռ մոտեցում է ցուցաբերել բանակցային գործընթացինª համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների ազնիվ եւ հետեւողական կենսագործման պայմաններում:
Միաժամանակ, համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական պետություն ունենալու իրավունքը այն բարձրագույն արժեքն է, հանուն որի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես պատրաստ է գնալ առավել վճռական քայլերի, եթե բանակցային գործընթացը ձախողվիª վտանգելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը:
Ընթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում մենք թե° ինքներս կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, թե° կսատարենք դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը: Այս պահին իշխող քաղաքական կոալիցիան հայտարարում է, որ չի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանըե,-ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստանե եւ «Օրինաց երկիրե կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ: