28 հոկտեմբերի 2010 - 16:08 AMT
Ռուս քաղաքագետը լավատեսության կոչ է անում ղարաբաղյան կարգավորման հարցում

Ռուսաստանի «Կովկասի լրաբեր» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վլասովը չի բացառում, որ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում կարող է փաստաթուղթ ստորագրվել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ Աստանայի գագաթնաժողովում բեկում չի լինի, սակայն կստորագրվի մի փաստաթուղթ՝ արձանագրություն մտադրությունների վերաբերյալ»,-ասել է Վլասովը Բաքվում:

Ըստ ռուս քաղաքագետի, ադապտացված տարբերակով, կամ դասական տեսքով, սակայն այնպես, թե այնպես Մադրիդյան սկզբունքները կլինեն հետագա բանակցային գործընթացի հիմքում: Նա կարևոր է համարում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը: «Թող աշխարհաքաղաքական տեսակետից դա մեծ քայլ չէ, սակայն հասարակական կարծիքի համար Ադրբեջանում և Հայաստանում դա կարևորագույն հարց է»,-ասել է Վլասովը: Ըստ Վլասովի, Ռուսաստանը պետք է պահպանի երկխոսության դինամիկան: Աստրախանի նման համաձայնությունները առավելագույնն է, ինչին կարելի է հասնել այսօր, գտնում է քաղաքագետը:

Նա նշել է, որ հարկավոր է լավատես լինել, քանի ուր 2011թ. կարելի է որոշիչ համարել հակամարտության լուծման համար, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: