Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 28-ի իր նիստում համաձայնություն է տվել «ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև «Աջակցություն հայկական հաստատությունների տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» համագործակցության ծրագրի իրականացման վերաբերյալ տեխնիկական համաձայնագրի կնքման առաջարկությանը։