28 հոկտեմբերի 2010 - 17:37 AMT
Հայաստանն ու Ռուսաստանն իրավական հիմքեր են ստեղծում միգրացոին հարցերի լուծման համար

Հայաստանի կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում հավանություն է ստացել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ-ում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներկայացուցչության և ՀՀ-ում ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության իրավական իրավիճակի մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը։

Փաստաթուղթը կնպաստի Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների օրինական աշխատելու հնարավորության իրականացմանը, միգրացիոն հիմնախնդիրների լուծմանն ուղղված համագործակցությանը: