Կոլումբիայում, որտեղ ընթանում է WBO ամենամյա կոնվենցիան, դիտարկվում է այդ կազմակերպության վարկանիշի առաջին համար Գենադի Մարտիոսյանի (Ռուսաստան) և երրորդ համար Քելլի Պավլիկի (ԱՄՆ) միջև մենամարտ անցկացնելու հնարավորությունը: Այդ մարտի հաղթողը կստանա WBO վարկածով չեմպիոնական գոտու համար բռնցքամարտելու իրավունք, որը պատկանում է ռուս Դմիտրի Պիրոգին, հաղորդում է box-club.ru-ն:
Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում «Յուբիլեյնի» սպորտի պալատում Մարտիրոսյանը միջին քաշային կարգում WBO Europe գոտու համար կմենամարտի Վիկտոր Սայի հետ (Պորտուգալիա):