29 հոկտեմբերի 2010 - 19:10 AMT
Գերմանա-հայկական հիմնադրամի նիստում քննարկվելու է վարկային ծրագրերի իրականացման ընթացքը

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 1-2-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի (KfW) դիտորդ խորհրդի հերթական նիստին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև նոր վարկային ծրագրեր սկսելու հնարավորությունը: