Ֆրանսիացի թենիսիստ Ժիլ Սիմոնը պատմեց Մոնպելյեի մրցաշարում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի հետ մենամարտի մասին, որտեղ նա համառ պայքարի արդյունքում հաղթեց 3:6, 7:6, 7:5 հաշվով:
«Ես շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Ես գրեթե տանուլ տվեցի այս մենամարտում և ստիպված էի շատ դժվարին պայքար մղել: Նալբանդյանը ամենաբարդ մրցակիցներից մեկն է, և նրա հանդեպ տարած հաղթանակը կրկնակի արժեքավոր է»,-Սիմոնի բառերն է փոխանցում gotennis.ru-ն:
Հաղթանակի շնորհիվ ֆրանսիացուն հաջողվեց ոչ միայն ռեվանշ վերցնել Նալբանդյանից 2010թ. Վաշինգտնի մրցաշարի քառորդ եզրափակչում 6:3, 2:6, 3:6 հաշվով նրանից կրած պարտությայն համար, այլ նաև վերականգնել հավասարակշռությունը նրա հետ մրցակցությունում՝ 1:1: