1 նոյեմբերի 2010 - 13:43 AMT
Ընթացիկ տարում հայկական դրամն ԱՊՀ երկրների շարքում առաջատար է ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքի աճով

FOREX շուկայում խաղացողների քանակը համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում կտրուկ ավելացել է փոխարժեքների կտրուկ տատանումների հետևանքով, Երևանում ասել է FOREX CLUB ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

Միաժամանակ Ուկրաինայում FOREX CLUB ընկերությունների խմբի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Իվչենկոն ասել է, որ ընթացիկ տարում հայկական դրամն ԱՊՀ երկրների շարքում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքի աճով առաջատար է: «2009-ի ճգնաժամի ժամանակ ԱՊՀ երկրների շարքում ուկրաինական գրիվնայի փոխարժեքն անկում է ապրել 86 տոկոսով»: