1 նոյեմբերի 2010 - 15:27 AMT
Հայաստանում անցնում է «Armnet Awards» առաջին համահայկական վեբ-մրցույթը

Հայաստանում անցնում է «Armnet Awards» առաջին համահայկական վեբ-մրցույթը: Մրցույթի կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia կազմակերպությունները եւ Circle.am կայքը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել մրցույթի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եվա Վորոնցովան, մրցույթի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը: «Armnet Awards» մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցելով իրենց կայքը մրցույթի armnetawards.am. պորտալում Ընթացակարգը նախատեսում է երկփուլ քվեարկություն հանրության և միջազգային ժյուրիի կողմից: Նախագծի շրջանակներում դեկտեմբերի 3-4 տեղի կունենա ինտերնետային տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված կոնֆերանս, որտեղ ելույթ կունենան ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանից ժամանած մասնագետներ: Մրցույթը կեզրափակվի մրցանակաբաշխության արարողությամբ: