Արցախի Հանրապետության նախագահԲակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանին և Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուին:
Բակո Սահակյանըբարձրէգնահատել հյուրերի ջանքերը` ուղղված Հունաստանում Արցախի զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը կազմակերպելու գործին` հույս հայտնելով, որ այս բարեգործական կարևոր նախաձեռնությունը հետագայում ևս կունենա իր շարունակությունը:
Հանդիպմանը մասնակցում էինԱրցախի Հանրապետության մշակույթինախարար Նարինե Աղաբալյանը ու կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: