1 նոյեմբերի 2010 - 16:44 AMT
ՀՖՖ-ն սկսում է 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի որոշման քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է քվեարկությունը Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստին և բարձրագույն լիգայի լավագույն մարզչին որոշելու նպատակով:

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են՝ Էդուարդո դոս Սանտոսը, Հովհաննես Համբարձումյանը, Վալտեր Պողոսյանը («Բանանց»), Սարգիս Հովսեփյանը, Գևորգ Ղազարյանը, Դավիթ Մանոյանը, Էդգար Մանուչարյանը, Կառլեն Մկրտչյանը և Մարկոս Պիզելին («Փյունիկ»), Էդնեյ դե Օլիվեյրան, Հրայր Մկոյանը («Միկա»), PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՖՖ մամլո ծառայությունում:

Քվեարկելու իրավունք ունեն ՀՖՖ գործկոմի անդամները, բարձրագույն լիգայի ակումբների բոլոր ավագները, նախագահներն ու մարզիչները, մրցավարներն ու տեսուչները, որոնք սպասարկում են 2010թ. խաղերը, և մարզական լրագրողները:

Քվեարկությունը կտևի մինչև նոյեմբերի 20-ը: