2 նոյեմբերի 2010 - 11:46 AMT
Նոյեմբերի 9-ին Chatham House-ը կպարգևատրի Թուրքիայի նախագահին

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին կհանձնվի բրիտանական միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ Chatham House-ի մրցանակը:

Chatham House-ը 2005թ. մինչ օրս ամեն տարի պարգևատրում է տարբեր երկրների քաղաքական գործիչներին միջազգային հարաբերություններում ունեցած ավանդի համար:

Գյուլի հետ մեկտեղ այդ պարգևին հավակնում էին Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիսթին Լագարդը և Խորվաթիայի նախագահ Ստիպե Մեսիչը: Ընթացիկ տարվա մարտին կայացած քվեարկության արդյունքում Chatham House 2010-ի պարգևը կհանձնվի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:

Chatham House-ի անդամ, Եվրոպայի և Մերձովար Արևելքի հետազոտությունների բաժնի տնօրեն Ֆադի Խակուրան հայտնել է, որ առաջին անգամ պարգևը կհանձնվի Թուրքիայի ներկայացուցչին:

Խակուրան նշել է, որ նախագահ Գյուլը արժանացել է այդ պարգևին պակիստանա-աֆղանական հարաբերությունների, մերձավորարևելյան կարգավորման և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ավանդի համար, հաղորդում է TRT-Russian: