Նոյեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 250 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 362.80 դրամ:
Ընդ որում, նոյեմբերի 5-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360,84 դրամ, նոյեմբերի 4-ի համեմատ ավելանալով 0,94 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 511,27 դրամ է` նվազելով 1,98 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 11,88 դրամ, ինչը նոյեմբերի 4-ի ցուցանիշից ավելի է 0,11 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: