5 նոյեմբերի 2010 - 16:34 AMT
Գալուստ Սահակյան. Հայ ժողովուրդը խնդիրները երբեք հեղափոխությունների ճանապարհով չի լուծել

Հայ ժողովուրդը խնդիրները երբեք հեղափոխությունների ճանապարհով չի լուծել, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով 2012 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ բողոքի ցույցերի անցկացման հնարավորությունը: Նրա խոսքով, հայ ժողովուրդն ավելի շուտ պահպանողական ժողովուրդ է, քան հեղափոխական:

Անդրադառնալով Հայաստանի ապագա խորհրդարանի հնարավոր կազմին` Սահակյանն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ խորհրդարանում կպահպանվեն այն ուժերը, որոնք կան այժմ: Նա նկատեց նաև, որ հնարավոր է նախքան խորհրդարանական ընտրությունները ՀԱԿ-ում այնպիսի գործընթացներ կատարվեն, որոնք նրանց հնարավորություն կընձեռեն հայտնվելու ՀՀ ԱԺ-ում: «Սակայն ես խիստ կասկածում եմ դրանում»,- ասաց Գալուստ Սահակյանը: