27 հունիսի 2001 - 23:59 AMT
ՍԵՎԱՆԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱՃԵԼ Է
. Բնապահպանության նախարարության տվյալներով, տարվա սկզբից մինչ օրս «Արփա-Սեւան» թունելով 129 միլիոն խորանարդ մետր ջուր է մտել Սեւան: Անցյալ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում թունելով Սեւան է լցվել 207 միլիոն խորանարդ մետր: Այս զգալի տարբերությունը գյուղնախարարության ջրային ենթակառուցվածքների վարչության պետ Ռազմիկ Գրիգորյանը բացատրել է անցյալ տարվա երաշտի հետեւանքներով: Թունելի վերանորոգման աշխատանքները չեն տարվում միջոցների բացակայության պատճառով: «Արմենպրես» գործակալության տվյալներով, կառավարության որոշմամբ այս ամիս Սեւանից ոռոգման նպատակներով բաց թողնվող ջրի քանակությունը հասցվել է 38 միլիոն խորանարդ մետրի, ինչը ավելի քան երկու անգամ շատ է, քան անցած տարվա հունիսին: Լճի ջրի մակարդակը տվյալ պահին կազմում է 1896 մետր 77 սանտիմետր, ինչը 19 սանտիմետրով քիչ է, քան մեկ տարի առաջ: