27 հունիսի 2001 - 23:41 AMT
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱ
. Այսօր սկվեց ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի աշխատանքային այցը ԱՄՆ եւ Կանադա: Այցի շրջանակներում նախատեսվում են կառավարության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ-ի - Կանադայի մի շարք քաղաքական գործիչների ու գործարարների հետ: Վերջիններիս հետ կայանալիք հանդիպումների ժամանակ կքննարկվեն ԼՂՀ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունը:
ԼՂՀ կառավարության նախագահը կհանդիպի նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մասնաճյուղերի ղեկավարների հետ նա կքննարկի հերթական հեռուստամարաթոնի կազմակերպման հարցը, որի ընթացքում միջոցներ կհավաքվեն Ղարաբաղում Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմը ավարտելու համար: