27 հունիսի 2001 - 22:38 AMT
ՕԳՈՍՏՈՍԻ ՍԿԶԲԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՍՈՉԻ
. ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը տեղի կունենա Սոչիում օգոստոսի առաջին օրերին: Այս մասին հայտարարել է գործադիր հանձնաժողովի առաջին տեղակալ` ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ֆյոդորովը: Համագործակցության անդամ երկրների ղեկավարների «առանց փողկապների» առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարի Յալթայում: Ֆյոդորովը նաեւ տեղեկացրել է ԱՊՀ Տնտեսական խորհրդի գործառնույթների փոփոխության մասին: Այժմ այն վերջնական որոշումներ է ընդունելու մի շարք միջպետական հարցերով: