27 հունիսի 2001 - 22:37 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
. Ադրբեջանի պատվիրակությունը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քննարկմանն է ներկայացրել երկու հակահայկական փաստաթուղթ: Առաջինում խոսվում է այն մասին, թե Ղարաբաղում եւ նրան կից տարածքներում իբր ոչնչացվում են ադրբեջանական պատմամշակութային կոթողներ: Մյուս փաստաթուղթը վերաբերվում է Ղարաբաղում ստեղծված Էկոլոգիական իրավիճակին: Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ հայկական ուժերը, որոնք վերահսկում են դաշտային Ղարաբաղի տարածքը, պատասխանատու են ստեղծված էկոլոգիական աղետալի իրավիճակի համար: Փաստաթղտերի տակ ստորագրել են ութ երկրների ներկայացուցիչներ: