27 հունիսի 2001 - 22:08 AMT
ԹՈՒՐՔԵՐԸ ՆԵՐԵԼ ԵՆ ԱՍԿԱՐ ԱԿԱԵՎԻՆ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
. Թուրքիայի կառավարությունը Ղրղզստանի պաշտպանութնան նախարարությանը տրամադրել է 866 թուրքական լիրայի չափով դրամաշնորհ: Երեկ Բիշքեկում ստորագրվել է անհատույց օգնության մասին փաստաթուղթ: Ղրղզստանի զինված ուժերին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ թուրքական իշխանությունների որոշումը հատկաշական է, եթե հաշվի առնել, որ մեկ ու կես տարի առաջ Անկարայի եւ Բիշքեկի միջեւ որոշ խնդիրներ էին ծագել:Թուրքիայում ծայրաստիճան զայրացած էին Ղրղզստանի նախագահ Ասկար Ակաեւի գործողություններով, որը Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում ծաղիկներ էր դրել ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին եւ Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանությունը դատապարտող հրապարակային հայտարարություն արել:Փորձագետների կարծիքով, Ղրղզստանի զինված ուժերի զարգացման համար տրամադրված դրամաշնորհը ոչ այլ ինչ է, քան հետագահում մնան հայտարարությունները կանխարգելման միջոց: