27 հունիսի 2001 - 20:36 AMT
ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ «ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ» ՀԱՐՑԸ
. Վաղը Երեւանում իր աշխատանքը կսկսի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Օրակարգը նախատեսում է տրանսպորտին, էներգետիկային, զբոսաշրջիկությանը ու էկոլոգիային վերաբերվող հարցերի, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Վրաստանին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց 4,4 մլն դոլար պարտքի մարման ժամկետների քննարկումը: Վրաստանի պատվիրակությունը գլխավորելու է պետքարտուղարի տեղակալ Կոբա Գվենետաձեն, որը հանձնաժողովի համանախագահն է: Պատվիրակության կազմում են ԱԳ, տրանսպորտի եւ էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչները: Հայկական պատվիրակությունը գլխավորում է տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը: Նիստի ավարտից հետո կստորագրվի արձանագիր: