Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 650.8 մլրդ դրամ` օգոստոսի ցուցանիշի համեմատ ավելանալով 0.6 տոկոսով կամ 3.8 մլրդ դրամով:
Ինչպես ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամյա տեղեկատուի մեջ, ավանդների ընդհանուր ծավալից 537 մլրդ դրամն ընդունվել է երկրի ռեզիդենտներից, իսկ մնացած 113.2 մլրդ դրամը` ոչ ռեզիդենտներից:
Բացի դրանից, ավանդների 29.1 տոկոսն ընդունվել է դրամով, իսկ 70.9 տոկոսը` արտարժույթով: