27 հունիսի 2001 - 19:28 AMT
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԼԻԲԱՆԱՆ
. Շարունակվում է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի պաշտոնական այցը Լիբանան: Երեկ Նազարյանին ընդունել է Լիբանանի նախագահ գեներալ Էմիլ Լահուդը: Նա բարձր է գնահատել երկու երկրների ժողովուրդների եւ նախագահների միջեւ բարեկամական հարաբերությունները եւ հույս է հայտնել, որ բոլոր ոլորտներում հաստատված փոխշահավետ կապերը կտարածվեն նաեւ երկու պետությունների մայրաքաղաքների վրա: Հայկական պատվիրակությունը Բեյրութի քաղաքային խորհրդի անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի եւ Լիբանանի մայրաքաղաքների միջեւ շինարարության, հասարակական տրանսպորտի, սոցիալական ապահովության, շրջակա միջավայրի պաշտպանության, զբոսաշրջիկության, մշակույթի, կրթության եւ առեւտրի ոլորտներում համագործակցության համաձայնագրրի իրականացման գործընթացը: