8 նոյեմբերի 2010 - 14:59 AMT
2013-ի նախագահական ընտրություններում «Օրինաց երկիրը» կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

2013-ի նախագահական ընտրությունների ընթացքում «Օրինաց երկիրը» կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը: Նրա խոսքերով, 2008-ին խմբակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և Սերժ Սարգսյանի միջև կոալիցիոն համաձայնագիր է ստորագրվել, որի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ 2013-ին Բաղդասարյանը չի առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: «Մենք հավատարիմ ենք այդ համաձայնությանը և մտադիր ենք պահպանել այն»,- ասել է նա: