Նոյեմբերի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,02 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 365 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 365 դրամ:
Ընդ որում, նոյեմբերի 8-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 362.99 դրամ` նոյեմբերի 5-ի համեմատ ավելանալով 2.15 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 505.54 դրամ է` նվազելով 5.74 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 կետով` կազմելով 11.79 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: