27 հունիսի 2001 - 19:46 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏՈԿԻՈՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՄԻՆԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
. Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Տոկիոյում մասնակցել է ներդրումներին նվրիրված սեմինարին: Բացի ԱԳ նախարարից խորհրդակցության ընթացքում ելույթ են ունեցել նաեւ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ զարգացման հայկական գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը: Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Միջազգային Համագործակցության Ճապոնական Գործակալության նախագահ Կ.Սայտոյի հետ, որի հետ նա քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ Ճապոնիայի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու նախագծերը: Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Ս.Սուգիուրայի հետ հանդիպման ընթացքում նշվեց երկկողմ կապերի խորացման կարեւորությունը եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության անհրաժեշտությունը: