Ռուսաստանի ԱԳՆ-ն Շվեյցարիայի դեսպանատան միջոցով Վրաստանի ԱԳՆ-ին նոտա է հղել լրտեսության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացիներին ձերբակալելու առիթով: Ինչպես հաղորդում է «Ռոսբլատը», Ռուսաստանի ԱԳՆ-ն ցանկանցում է տեղեկատվություն ստանալ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված ՌԴ քաղաքացիների մասին: Հաղորդվում է, որ վրացական կողմը Շվեյցարական դեսպանատան միջոցով Մոսկվային կծանոթացնի միջադեպի մանրամասներին:
Նոյեմբերի 5-ին Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները հրապարակել են անցյալ շաբաթ Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեության ծավալելու մեջ մեղադրվող անձանց ցուցակը, որոնք թվում երկու հայեր կան` ձեռնարկատերեր Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շիկոյանը:
Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է 13 հոգի, որոնցից 4-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ: