25 հունիսի 2001 - 18:43 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆ
. Շաբաթ օրը Երեւանում բացվեց «Ֆորտ Բոյարդ» ռեստորանը: Այն ֆրանսիական խոհանոցի առաջին ռեստորանն է Հայաստանում, ինչը բավականին տարօրինակ է, եթե հաշվի առնել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ սերտ կապերը եւ Փարիզից Երեւան ժամանող զբոսաշրջիկների քանակը: Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնահակատարություններում մասնակցելու համար Հայաստան կայցելի, ըստ տարբեր փորձագետների, քառասունից երկու հարյուր հազար արտասահմանյան հյուրեր, որոնցից շատերը Ֆրանսիայի քաղաքացիներ են: Նոր «Ֆորտ Բոյարդ» ռեստորանի շնորհիվ, որը գտնվում է Կորյունի 5 հասցեով, նրանք կկարողանան հավատարիմ մնալ իրենց խոհարարական նախասիրություններին:
Երեւանում մինչ այժմ գործում էր տասնհինգ ազգային ռեստորան. երկու ռուսական, երկու չինական, երկու մեքսիկական, երկու իտալական, մեկական հունական, պարսկական, արաբական, թուրքական, հնդկական, վրացական եւ ուզբեկական: