Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ աշխատակիցները 2010թ. նոյեմբերի 14-ին Աջափնյակ թաղամասում տնկեցին ևս 500 ծառ իրենց ընտանիքի անդամների և «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenia Tree Project) մասնագետների մասնակցությամբ:
Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 2009-ին, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն իր «Կանաչ Բանկ» ակցիայի շրջանակներում պարտավորվել էր երկու տարվա ընթացքում 1000 ծառ տնկել Երևանում` նպատակ ունենալով հաճախորդներին և հանրությանը ներգրավել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գործընթացներում:
Ավելին, Բանկն իր հաճախորդներին խրախուսում է նաև անցում կատարել տրադիցիոն թղթային քաղվածքներից էլեկտրոնային քաղվածքների և օգտվել ոչ-թղթային, «կանաչ բանկային ծառայություններից` դրանով նույնպես նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը: Ներկայումս հաճախորդների 40%-ից ավելին, իսկ բանկի աշխատակիցների 100%-ը, նախընտրում են օգտվել ոչ-թղթային` էլեկտրոնային «կանաչ բանկային ծառայություններից»: