15 նոյեմբերի 2010 - 16:10 AMT
Իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորն երկրորդ ղարաբաղյան պատերազմ է կանխատեսում

«Եթե այդպես շարունակվի, կսկսվի երկրորդ ղարաբաղյան պատերամզը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ:

Ինչպես նշել է պատգամավորը, Բաքվի սպառնալիքներին պետք չէ վերաբերվել որպես զուտ հայտարարությունների: «Ադրբեջանն իրոք պատրաստվում է երկրորդ պատերազմի, և շատ ափսոս, որ միջազգային հանրությունը չի կարողանում ճիշտ պատկերացում կազմել այն մասին, թե ով է զոհը, ով է ագրեսորը»,-հայտարարել է Համլետ Հարությունյանը: Ըստ նրա, միջազգային կազմակերպությունների լռությունը միայն խթանում է Բաքվի ռազմաշունչ ճարտասանությունը: