16 նոյեմբերի 2010 - 14:38 AMT
«Fair Play» մրցույթում հաղթել են «Փյունիկն» ու «Բանանց-2»

Հայաստանի ֆուբոլի Բարձրագույն և Առաջին լիգայում տեղի ունեցած առաջնություններից հետո, որոշվել են «Fair Play» մրցույթում հաղթած թիմերը:

Բարձրագույն լիգայում առաջին տեղը գրավել է 2010թ. չեմպիոն «Փյունիկը», երկրորդ տեղում է «Միկան», եռյակը եզրափակում է «Բանանցը»:

Առաջին լիգայում ամենակոռեկտ խաղը ցույց է տվել «Բանանց-2»-ը, որին հաջորդում են «Արարատն» ու «Փյունիկ-3»-ը, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում: