16 նոյեմբերի 2010 - 15:42 AMT
ՀԿԵՈւ-ում կներմուծվի տոմսերի էլեկտրոնային ամրագրման համակարգ

Առաջարկվող ծառայությունների նպատակը բարձրացնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կներմուծի տոմսերի էլեկտրոնային ամրագրման համակարգ, ինչը թույլ կտա խուսափել հերթերից և թյուրիմացություններից, հատկապես ամռանը Երևան-Բաթումի ուղղությամբ:

ՀԿԵՈւ ներկայացուցիչ Վահե Դանիելյանը նշել է, որ վրաց գործընկերների հետ արդեն ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն 7 ամիսների ընթացքում կներմուծվի «Օրիոն» էլեկտրոնային համակարգը: