16 նոյեմբերի 2010 - 19:11 AMT
Երևանի ստորգետնյա անցումների մաքրության համար պատասխանատու են բոլորը, կամ, ավելի ճիշտ՝ ոչ ոք

«Մայրաքաղաքի ստորգետնյա անցումների մաքրության պահպանությունը այսօրվա դրությամբ ամենաբարդ հարցերից է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը:

Ըստ նրա, այդ հարցով պետք է զբաղվեն տեղական վարչական մարմինները, սակայն նրանք կոնկրետ ոչ մի բան չեն անում: «Օրենքում որոշակի կետ կա այդ մասին, որը ենթադրում է, որ ստորգետնյա անցուղիների պատերին ինչ-որ բան պատկերող կամ սոսնձող անձը ինքը պետք է որոշ ժամանակ անց վերացնի իր «ստեղծագործության» արդյունքները»,-ասել է նա:

Բասենցյանը հավելել է նաև, որ նույնիսկ ստորգետնյա անցումների մաքրման աշխատանքներից հետո, դա երկար չի տևում. «Մեր ժողովուրդն այնպիսին է, որ մի քանի ժամ անց արդեն չի էլ զգացվում թե մաքրման աշխատանքներ են կատարվել»: