16 նոյեմբերի 2010 - 20:00 AMT
Նոյեմբերի 17-ին տեղի կունենա «Ուսանող-2010» համերգ-մրցանակաբաշխությունը` նվիրված Ուսանողի միջազգային օրվան

Նոյեմբերի 17-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի կունենա «Ուսանող-2010» համերգ-մրցանակաբաշխությունը` նվիրված Ուսանողի միջազգային օրվան:

ԵՊՀ ուսանողական խորհրդիկողմից կազմակերպված միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ղեկավարությունը, ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, այլ բուհերի ՈՒԽ-ների ներկայացուցիչներ:

ԱռաջինանգամԵՊՀ ՈՒԽ-ի կողմից մեդալներ կշնորհվեն ֆակուլտետային մրցույթներում հաղթող ճանաչված և միջազգային օլիմպիադայում մեդալներ նվաճած ուսանողներին: Ընդ որում` մրցույթում ընդգրկվել են ԵՊՀ բոլոր ֆակուլտետները` ներառյալ նաև Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը, Իջևանի մասնաճյուղը և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը: