17 նոյեմբերի 2010 - 19:14 AMT
Քլինթոնն ափսոսում է, որ ԱՄՆ-ն չի կարող Թուրքիայի օգտին քվեարկել ԵՄ-ում նրա անդամակցության հարցում

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է ԵՄ-ում Թուրքիայի անդամակցությանը Վաշինգտոնի աջակցությունը: Այդ մասին նա հայտնել է Վիեննայում Ավստրիայի ԱԳ նախարար Միխաէլ Շպինդելեգգերի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Այդ հարցը վերաբերում է Եվրոպական Միությանը, մենք ձայնի իրավունք չունենք: Բայց եթե մենք այն ունենայինք, ապա կքվեարկեինք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին»,- ընդգծել է Քլինթոնը, հաղորդում է Anatolian News Agency-ն: