19 հունիսի 2001 - 23:08 AMT
ՆԽԱԳԱՀԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
. Այսօր Ազգային Ժողովում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչաարյանը հանդիպում է ունեցել խորհրդարանի խմբակցությունների ու խմբերի ղեկավարների հետ: Նախագահի լրատվական ծառայության տվյալներով, հանդիպման մասնակիցները քննարկել են Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հետ կապված հարցեր: Զրույցի ընթացքում շոշափվել է նաեւ սահմանադրական բարեփոխումներին վերաբերվող փաստաթղթերի նախապատրաստման գործընթացը: