Forex Club-ի կանխատեսումների համաձայն, ընթացիկ տարվա վերջում դրամի փոխարժեքը ամրապնդվելու է դոլարի համեմատ և կազմելու է 353.5 դրամ 1 դոլարի դիմաց: Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանում Forex Club ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը, փորձագետները նման եզրակացության են եկել` վերլուծելով արտարժույթի հոսքի դինամիկան, որը տարեվերջին շատ բարձր է լինում: «Արտարժույթի առաջարկի մեծացման հետևանքով դրամի փոխարժեքը կամրապնդվի»,- ասել է նա:
Միաժամանակ, վերլուծաբանը կարծում է, որ հաջորդ տարվա սկզբին դրամի փոխարժեքը լինելու է 1 դոլարի դիմաց 360-363 դրամի սահմաններում, ինչը «հարմար» ցուցանիշ է Հայաստանի տնտեսության համար և նպաստելու է արտահանման աճին: