25 նոյեմբերի 2010 - 16:00 AMT
Հրեական լոբբին երես է դարձրել Թուրքիայից, գտնում է Մեհմեդ Ալի Բիրանդը

Հրեական լոբբիստական կազմակերպություններն ԱՄՆ-ում ամենուր են՝ Կոնգրեսում, ԶԼՄ-ներում, համալսարաններում, ՀԿ-ներում և մինչ օրս նրանք պաշտպանել են Թուրքիայի շահերը: Այդ մասին գրում է CNN-Turk-ի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը «Հյուրիեթ» թերթում:

«Սակայն, այժմ ամեն ինչ փոխվել է: Հրեաները բացահայտ կերպով ուժ ու ազդեցությունն են ցուցադրում ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Ճիշտ է, նրանք դեռ չեն խզել կապերը թուրքերի հետ, սակայն եթե այսպես շարունակվի, դա կարվի:Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ի համար աշխարհը մի կողմում է, Իսրայելը՝ մյուս: Եթե դուք վիճաբանում եք Իսրայելի հետ, կնշանակի դուք դա անում եք ԱՄՆ-ի հետ»,-գրում է Բիրանդը:

Ըստ նրա, Անկարան պետք է փոխի իր քաղաքական ուղեգիծը, քանի որ անհնար է թշնամանալ Իսրայելի հետ՝ մնալով Վաշինգտոնի բարեկամը: «Անկարայի դիրքերը ԱՄՆ կոնգրեսում ողբալի են: Կոնգրեսականների համար Իրանը թշնամի է, Ահմադինեժադը՝ սատանա: Եթե դու գրկախառնվում ես այդ երկրի նախագահի հետ, դա արդեն վատ է: Կոնգրեսը հրեական լոբբիի հարթակն է: Վատթարացնելով հարաբերություններն Իսրայելի հետ՝ Անկարան զրկվեց իր գլխավոր լծակից Հայոց ցեղասպանության ընդունմանն դիմակայելու գործում: Կոնգրեսը վստահ է, որ Թուրքիան դավաճանում է Ն-ին, անհուսալի գործընկեր է դարձել և բարեկամացել է ԱՄՆ-ի թշնամիների հետ»,-գրում է Բիրանդը: